Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 2 000 995 մարդ, հաղորդում է worldometers.info/coronavirus/-ը: Մահացել է 126 783 պացիենտ, ապաքինվել է 485 011 մարդ:
Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 44 նոր դեպք: Ընդհանուր առմամբ վարակվածների թիվը հասնում է 1111-ի: 9095 մարդու թեստերի արդյունքները բացասական են եղել: Փաստացի բուժվում է 797 մարդ: Ապաքինվել է 297 մարդ, մահացել է 17 պացիենտ:
Ինչ վերաբերում է Հայաստանի հարեւաններին, Իրանում գրանցվել է վարակման 74 877 եւ մահվան 4683 դեպք, Թուրքիայում՝ վարակման 65 111 եւ մահվան 1403 դեպք, Վրաստանում՝ վարակման 306 եւ մահվան 3 դեպք, Ադրբեջանում՝ վարակման 1197 եւ մահվան 13 դեպք:
Ամենից շատ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում՝ վարակման 614 246 եւ մահվան 26 064 դեպք: Իսպանիայում գրանցվել է վարակման 174 060 եւ մահվան 18 255 դեպք, Իտալիայում վարակման 162 488 եւ մահվան 21 067 դեպք:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում